18:11  ,  27 մայիսի, 2020

Պրեմյեր լիգայի բոլոր ակումբները կողմ են քվեարկել լիարժեք մարզումների վերսկսմանը

Ֆուտբոլի անգլիական Պրեմյեր լիգայի ակումբները միաձայն կողմ են քվեարկել լիարժեք մարզումների վերսկսմանը։ Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում խմբային մարզումների ժամանակ ֆուտբոլիստների միջեւ հպումը արգելող կարգավորումը վերացվել է։ Սա դիտարկվում է Պրեմյեր լիգայի մրցաշրջանի վերսկսմանը միտված եւս մեկ քայլ, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը։

Ակումբների մարզաբազաներում կշարունակեն կիրառել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող բոլոր միջոցառումները։ Ֆուտբոլիստները շաբաթական երկու անգամ թեստ կհանձնեն։

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակված է 265786 մարդ, մահացել է 37093-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում