15:50  ,  27 մայիսի, 2020

Սուլշեր. Հուսով եմ, որ Իգալոն հնարավորություն կունենա տիտղոս նվաճել «Մանչեսթեր Յունայթեդում»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է թիմի նիգերիացի հարձակվող Օդիոն Իգալոյի՝ Չինաստան վերադառնալու մասին խոսակցությունները:

«Իգալոյի վարձակալական պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև մայիսի վերջ, ինչը նշանակում է, որ նա պարտավոր է վերդառնալ «Շանհայ Շենհուա»:

Հուսով եմ, որ մենք կկարողանանք համաձայնության գալ Իգալոյի ակումբի հետ, և նա հնարավորություն կունենա տիտղոս նվաճել «Մանչեսթեր Յունայթեդում»»,- Սուլշերի խոսքը փոխանցում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Շանհայ Շենհուան» մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը և պահանջել է, որպեսզի Իգալոն հունիսի 1-ին միանա թիմին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում