15:15  ,  27 մայիսի, 2020

Մբապե. «Ոսկե գնդակ» նվաճելն իմ գլխավոր նպատակը չէ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն պատմել է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելն իր գլխավոր նպատակը չէ:

«Ես այն ֆուտբոլիստներից չեմ, որոնք իրենց քունը կորցրել են «Ոսկե գնդակը» նվաճելու ցանկության պատճառով: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելն իմ գլխավոր նպատակը չէ:

Ես կենտրոնացած եմ լինելու ՊՍԺ-ում և Ֆրանսիայի ազգային հավաքականում իմ մրցելույթների վրա: Իհարկե, ուրախ կլինեմ, եթե արժանանամ նաև անհատական մրցանակների»,- Մբապեի խոսքը փոխանցում է L'Equipe-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապեի ծառայություններով հետաքրքրվում Մադրիդի «Ռեալը» հրաժարվել է այս տարի 21-ամյա հարձակվողին ձեռք բերելու մտքից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում