00:57  ,  27 մայիսի, 2020

Ֆլիկը կրկնեց Գվարդիոլայի ռեկորդը «Բավարիայում»

Գերմանիայի առաջնության 28-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ 1։0 հաշվով հաղթանակի շնորհիվ Մյունխենի «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կրկնեց կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի ռեկորդը գերմանական սուպերակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում։

Ֆլիկի ղեկավարությամբ «Բավարիան» 18 խաղում տարել է 15 հաղթանակ։ Նա երկրորդն է, որին հաջողվեց այդքան հաղթանակ տանել առաջին 18 խաղերում գլխավոր մարզիչի պաշտոնում։ Գվարդիոլան «Բավարիան» գլխավորել էր 2013-ին, իսկ 2016-ին տեղափոխվեց անգլիական «Մանչեսթեր Սիթի»։

Գերմանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Բավարիա»՝ 0։1 (տեսանյութ)

Ջոշուա Կիմիխ, 43

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում