00:24  ,  27 մայիսի, 2020

Բունդեսլիգա․ Օրվա արդյունքները (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 28-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» հյուրընկալվեց Բրեմենի «Վերդերին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0։0։ «Բորուսիան» 53 միավորով չորրորդ տեղում է։

Նույնքան միավոր ունի 5-րդ տեղում գտնվող Լեւերկուզենի «Բայերը», որը տանը 1։4 հաշվով պարտություն կրեց «Վոլֆսբուրգից» (42 միավոր, 6-րդ տեղ)։

«Ֆրայբուրգը» մրցակցի խաղադաշտում 3։3 հաշվով ավարտեց հանդիպումը Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ եւ 38 միավորով 7-րդն է։

Գերմանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Վերդեր» - «Բորուսիա Մ»՝ 0։0

«Բայեր» - «Վոլֆսբուրգ»՝ 1։4 (տեսանյութ)

Յուլիան Բաումգարտլինգեր, 85 - Մարին Պոնգրաչիչ, 43, 75, Մաքսիմիլիան Առնոլդ, 64, Ռենատո Շտեֆեն, 67

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Ֆրայբուրգ»՝ 3։3 (տեսանյութ)

Անդրե Սիլվա, 35, Դաիտի Կամադա, 79, Թիմոթի Չենդլեր, 82 - Վինչենցո Գրիֆո, 28, Նիլս Պետերսեն, 67, Լուկաս Հյոլեր, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում