22:52  ,  26 մայիսի, 2020

Մեսիի մարզումային գրոհն ու գոլը․ Ֆուտբոլը պատրաստ չէ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» շարունակում է պատրաստվել մրցաշրջանի վերսկսմանը հունիսին։ Իսպանացի Էնրիկե Սետիենի գլխավորած թիմն անցկացնում է լիարժեք մարզումներ։

Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը տեսանյութ է ներկայացրել թիմի մարզումից՝ գրառելով․ «Ֆուտբոլը պատրաստ չէ»։ Տեսանյութում արագ գրոհով եւ գոլով աչքի է ընկնում արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մեսին մասնակցել է 22 հանդիպման, խփել 19 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում