21:48  ,  26 մայիսի, 2020

«Շալկեի» լավագույն ռմբարկուն վնասվածք է ստացել եւ բաց կթողնի 3-4 ամիս

Գելզենկիրխենի «Շալկեի» լավագույն ռմբարկու Սուատ Սերդարը ձախ ծնկահոդի վնասվածք է ստացել «Աուգսբուրգի» դեմ Գերմանիայի առաջնության 27-րդ տուրի խաղում (0։3)։

23-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցել։ Ապաքինման համար կպահանջվի 3-4 ամիս, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Սերդարը մասնակցել է 20 հանդիպման, խփել 7 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում