21:16  ,  26 մայիսի, 2020

Կորոնավիրուսով վարակված Պավել Պոգրեբնյակի վիճակը կայունացել է

Եկատերինբուրգի «Ուրալի» 36-ամյա հարձակվող Պավել Պոգրեբնյակի առողջական վիճակը կայունացել է։ Կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստն ունի երկկողմանի թոքաբորբ, սակայն վիճակը միտված է դեպի լավացում, հաղորդում է championat.com-ը։

«Ուրալում» թեստավորումն անցկացվել էր մայիսի 22-ին։ Հիշեցնենք, որ «Ուրալում» է հանդես գալիս նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը։

Ավելի վաղ «Ուրալի» նախագահ Գրիգորի Իվանովը հանդես էր եկել Ռուսաստանի առաջնության չեղարկման օգտին։ 8 տուրից հետո «Ուրալը» 25 միավորով 10-րդ տեղում է։

Պրեմյեր լիգայի ղեկավարությունը որոշել է մրցաշրջանը վերսկսել հունիսի 21-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English