20:51  +04,  26 մայիսի, 2020

«Բավարիան» նոր պայմանագիր է առաջարկել Դավիդ Ալաբային

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» նոր պայմանագիր է առաջարկել ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբային՝ տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձով, հաղորդում է Bild-ը։

27-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։

«Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն ակումբի ղեկավարությանը խնդրել է բաց չթողնել Ալաբային, որի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: