19:09  ,  26 մայիսի, 2020

Ռոնալդուն ոտքով գնդակը նետել է բասկետբոլային օղակի մեջ

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իտալական թիմի մարզման ժամանակ ոտքի հարվածով գնդակը նետել է բասկետբոլային օղակի մեջ։ Տեսանյութը հրապարակել է «Յուվենտուսի» թվիթերյան էջը։

Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը մարզումները շարունակում է մարզաբազայում։ Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված ֆուտբոլային մրցաշրջանի վերսկսումն Իտալիայում սպասվում է հունիսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում