18:45  ,  26 մայիսի, 2020

Լա Լիգայի հանդիպումները կհեռարձակվեն երկրպագուների աղմուկի ձայնագրության ուղեկցությամբ

Լա Լիգան պատրաստվում է ֆուտբոլի Իսպանիայի առաջնության վերսկսմանը։ Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների։ Լա Լիգան եւ պաշտոնական հեռարձակողը որոշել են հանդիպումները հեռարձակել երկրպագուների աղմուկի ձայնագրության ուղեկցությամբ, հաղորդում է AS-ը։

«Մենք կօգտագործենք ամեն ստադիոնից նախկինում կուտակված աղմուկի ձայնագրությունները։ Կփորձենք լրացնել մի բաց, որը գործնականում հնարավոր չէ լրացնել, բայց կփորձենք»,- նշել է Mediapro ընկերության նախագահ Խաումե Ռոուրեսը։

Իսպանիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին: Իսպանական թիմերը մայիսի 18-ին վերսկսել են մարզումներն ընդհանուր խմբում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում