17:47  ,  26 մայիսի, 2020

Գվարդիոլա․ Բոլոր ֆանատներն ամբողջ աշխարհում սպասում են ֆուտբոլի վերադարձին

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հույս է հայտնել, որ կորոնավիրուսի պանդեմիան կհաղթահարվի եւ ֆուտբոլը շուտով կվերադառնա։

«Բոլոր ֆանատներն ամբողջ աշխարհում սպասում են ֆուտբոլի վերադարձին, բայց պետք է լինել զգուշավոր, անվտանգության մեջ, եւ երբ ամեն ինչ հնարավոր լինի, մենք կվերադառնանք։

Հիմա աշխարհում առաջնահերթ են այլ խնդիրներ։ Կարծում եմ, որ ֆուտբոլն առաջիկայում կլինի առանց հանդիսականների, բայց հույս ունեմ՝ մենք կվերադառնանք բնականոն կյանքին։

Հիմա ամենակարեւորը իշխանությունների հրահանգներին հետեւելն է»,- Գվարդիոլայի խոսը մեջբերում է Goal.com-ը։

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները, մարզիչներն ու բոլոր աշխատակիցները հանձնել են կորոնավիրուսի թեստ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English