16:50  ,  26 մայիսի, 2020

«Ռեալը» համաձայնել է Յովիչին վարձակալության հանձնել «Միլանին»

Մադրիդի «Ռեալի» սերբ հարձակվող Լուկա Յովիչն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել իտալական «Միլան»:

Corriere dello Sport-ի հաղորդմամբ՝ Արքայական ակումբը համաձայնել է Յովիչին 1 տարով վարձակալության հանձնել «Միլանին»:

Լուկա Յովիչի ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Արսենալը»:

22-ամյա Լուկա Յովիչն անցած ամռանը 60 միլիոն եվրոյով տեղափոխվեց Մադրիդ գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտից», սակայն չամրապնդվեց ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմի հիմնական կազմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում