Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ համարում է իրեն լավագույնը ֆուտբոլի պատմության մեջ:
«Ես չգիտեմ մի ֆուտբոլիստի, որն ավելի լավն է, քան ես: Ոչ մի ֆուտբոլիստ չի կարողացել և չի կարողանում խաղադաշտում անել այն, ինչ ես եմ անում:
Վստահ եմ, որ ես ամենակատարելագործված ֆուտբոլիստն եմ ու լավագույնն եմ ֆուտբոլի պատմության մեջ»,- Ռոնալդուի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ 35-ամյա Ռոնալդուն արդեն վերսկսել է մարզումները «Յուվենտուսի» մարզաբազայում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում