14:15  ,  26 մայիսի, 2020

Վենգեր. Չեմ պատրաստվում վերադառնալ «Արսենալ»

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ մտադիր չէ կրկին ստանձնել «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնը:

«Մինչև հեռանալս ես որոշել էի, որ հեռանալուց հետո այլևս երբեք չեմ վերադառնա «Արսենալ»: Իմ որոշումը չի փոխվել, ես այլևս չեմ մարզի «Արսենալը»:

Դիտում եմ թիմի հանդիպումները և շատ մտահոգված եմ, սակայն կարծում եմ, որ Միկել Արտետային կհաջողվի ոտքի կանգնեցնել ակումբը»,- Վենգերի խոսքը փոխանցում է The Sun-ը:

Հիշեցնենք, որ 70-ամյա Վենգերն «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 1996-2018 թվականներին: Վենգերի գլխավորությամբ «Արսենալը» նվաճել է 17 գավաթ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս