11:40  ,  26 մայիսի, 2020

«Բորուսիա» - «Բավարիա». Բուքմեյքերների կանխատեսումը

Գերմանիայի առաջնության 28-րդ տուրի կենտրոնական խաղում Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում կմրցեն «Բորուսիան» և չեմպիոն «Բավարիան»:

Բուքմեյքերները հանդիպման ֆավորիտ համարում են «Բավարիային», որի հաղթանակը ստացել է 1.80 գործակիցը: Ոչ ոքին ստացել է՝ 4.30, «Բորուսիայի» հաղթանակը՝ 3.60 գործակիցը:

«Բորուսիա Դորտմունդ» - «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա մայիսի 26-ին Երևանի ժամանակով 20:30-ին:

Բունդեսլիգայի 27 տուրերից հետո «Բավարիան» 61 միավորով առաջատար է, իսկ «Բորուսիան» 57 միավորով երկրորդ տեղում է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով