12:45  ,  26 մայիսի, 2020

Յուրգեն Կլոպը տեսակապով Վերների հետ քննարկել է նրա՝ «Լիվերպուլ» հնարավոր տեղափոխությունը

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը տեսակապի միջոցով գերմանական «Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերների հետ քննարկել է նրա՝ «Լիվերպուլ» հնարավոր տեղափոխությունը:

Bild-ի հաղորդմամբ՝ Կլոպն ու Վերները պետք է անձամբ հանդիպեին, սակայն կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված կողմերը որոշել են հանդիպումն անցկացնել տեսակապով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լիվերպուլը» համաձայնության է եկել 24-ամյա հարձակվողի հետ նրա անձնական պայմանագրի կետերի հարցում:

Վերներին ձեռք բերելու ցանկություն ունեն նաև Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան», Լոնդոնի «Չելսին» և Միլանի «Ինտերը»:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Վերները մասնակցել է 25 հանդիպման, խփել 21 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Լայպցիգի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում