12:14  ,  26 մայիսի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդի» արտագնա համազգեստը՝ նախատեսված հաջորդ մրցաշրջանի համար (ֆոտո)

Համացանցում է հայտնվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» արտագնա համազգեստը՝ նախատեսված հաջորդ մրցաշրջանի համար:

«Մանչեսթեր Յունայթեդի» տեխնիկական հովանավոր Adidas ընկերության կողմից պատրաստված նոր համազգեստը մուգ կանաչ գույնի է: Համազգեստի վրա ակումբի ու հովանավորների տարբերանշանները կլինեն սպիտակ գույնի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Adidas ընկերությունը գրեթե անփոփոխ կթողի մանչեսթերյան ակումբի տնային համազգեստի դիզայնը՝ կատարելով միայն չնչին փոփոխություններ:

 A subtle pattern can be found across the shirt

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում