11:09  ,  26 մայիսի, 2020

Նադալն առաջին մարզումն է անցկացրել կարանտինից հետո

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը կորոնավիրուսի պանդեմիայիով պայմանավորված դադարից հետո առաջին մարզումն է անցկացրել:

33-ամյա թենիսիստը Թվիթերի իր պաշտոնական էջում տեսանյութ է տեղադրել մայիսի 25-ին անցկացրած մարզումից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ թենիսի մրցաշրջանը օգոստոսի 3-ից շուտ չի վերսկսվի: Ապրիլի 1-ին հայտնի էր դարձել, որ 1945 թվականից հետո առաջին անգամ Ուիմբլդոնի մրցաշարն այս տարի չի անցկացվի։ Այն նախատեսված էր հունիսի 29-ից հուլիսի 12-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում