13:17  ,  26 մայիսի, 2020

Չարտոնված ֆուտբոլային հանդիպում, 400 հանդիսական. Ֆրանսիայում անտեսել են կառավարության արգելքը

Ֆրանսիայում ֆուտբոլի երկրպագուներն անտեսել են կառավարության արգելքը և ստադիոնից հետևել են չարտոնված ֆուտբոլային հանդիպմանը, տեղեկացնում է RMC Sport-ը:

Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 24-ին Ստրասբուրգում: Մրցել են քաղաքը ներկայացնող 2 թիմերը: Հանդիպմանը հետևել է շուրջ 400 հանդիսական:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Ֆրանսիայի առաջնությունը վաղաժամ ավարտվել է, Փարզի ՊՍԺ-ն ճանաչվել է չեմպիոն: Ֆրանսիայի կառավարության որոշմամբ՝ երկրում մարզական միջոցառումների անցկացումն արգելված է մինչև սեպտեմբեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում