10:15  ,  26 մայիսի, 2020

Ֆավր. Հումելսն 99 տոկոսով պատրաստ կլինի «Բավարիայի» դեմ խաղին

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրը խոսել է Բունդեսլիգայի 28-րդ տուրի «Բավարիայի» դեմ հանդիպման մասին:

««Բորուսիայի» ֆուտբոլիստները պատրաստ են «Բավարիայի» դեմ խաղին: Եթե մենք ցանկանում ենք չեմպիոն դառնալ, ապա պարտավոր ենք հաղթել այս խաղում:

Հումելսն 99 տոկոսով պատրաստ կլինի հանդիպմանը: Վիտցելը, ամենայն հավանականությամբ, դուրս կգա խաղադաշտ: Մեծ է հավանականությունը, որ Ջեյդոն Սանչոն կկարողանա մեկնարկային րոպեներից խաղադաշտ դուրս գալ»,- Ֆավրի խոսքը փոխանցում է Eurosport-ը:

«Բորուսիա Դորտմունդ» - «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա մայիսի 26-ին Երևանի ժամանակով 20:30-ին:

Բունդեսլիգայի 27 տուրերից հետո «Բավարիան» 61 միավորով առաջատար է, իսկ «Բորուսիան» 57 միավորով երկրորդ տեղում է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս