23:48  ,  25 մայիսի, 2020

Պրեմյեր լիգայի վերսկսումը սպասվում է հունիսի 26-ին

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված անգլիական Պրեմյեր լիգայի վերսկսումը սպասվում է հունիսի 26-ին, հաղորդում է Evening Standard-ը։

Սկզբնական տարբերակով, նախատեսվում էր մրցաշրջանը վերսկսել հունիսի 12-ին, սակայն այդ ժամկետին դեմ են բոլոր ակումբները։

Ֆուտբոլիստները նոր պետք է սկսեն լիարժեք թիմային մարզումները։ Ակումբներում պետք է անցկացվի թեստավորման երրորդ փուլը։

Պրեմյեր լիգայի մի քանի ակումբներում էլ գրանցվել են կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքեր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում