23:19  ,  25 մայիսի, 2020

«Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել Ուսման Դեմբելեին

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ուսման Դեմբելեին, հաղորդում է Mundo Deportivo-ն։ «Յուվենտուսը» ցանկանում է Դեմբելեի տեղափոխությունն ընդգրկել կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի տրանսֆերի գործարքում։

23-ամյա Դեմբելեի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Լոնդոնի «Արսենալը» եւ Փարիզի ՊՍԺ-ն։

«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենը գոհ է Դեմբելեի աշխատանքից եւ դեմ է նրա հեռանալուն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում