11:11  +04,  27 մայիսի, 2020

«Բացահայտելով տաղանդների». Հայ կիսապաշտպանը Ռուսաստանից (ֆոտո)

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող պատանի հայ ֆուտբոլիստների, որոնք ցանկանում են ապագայում ներկայացնել Հայաստանի ազգային հավաքականը։

ПФЛ-ը (Ռուսաստանի երկրորդ դիվիզիոն) ներկայացնող Ստավրոպոլի «Դինամոյում» հանդես է գալիս 18-ամյա հայ հենակետային կիսապաշտպան Վիկտոր Ավետիքովը:

«Ծնվել եմ 2001 թվականի սեպտեմբերի 19-ին Կուրսկայայում (Ստավրոպոլի երկրամաս): Ապրել եմ մորս հետ, որն էլ ինձ իմ խնդրանքով տարել է ֆուտբոլային դպրոց, երբ ես 6 տարեկան էի:

5 տարի անց տեղափոխվեցինք Ստավրոպոլ: Ընդունվեցի ДЮСШ «Кожаный мяч», սկզբնական շրջանում խաղում էի հարձակվողի դիրքում: Ես կարճ ժամանակում առաջընթաց գրանցեցի և 13 տարեկանում դարձա իմ տարիքային խմբի թիմի ավագը: Այնուհետև մարզիչն իմ մեջ նկատեց խաղադաշտի կենտրոնում խաղալու հմտություններ և ինձ տեղափոխեց կիսապաշտպանություն:

14 տարեկանում հնարավորություն ունեի տեղափոխվել «Կրասնոդար» կամ Մոսկվայի ակումբներից մեկը, սակայն որոշեցի մնալ Ստավրոպոլում: 15 տարեկանից հանդես եմ եկել երկրամասի առաջնությունում, որտեղ ձեռք եմ բերել մեծահասակ ֆուտբոլիստների հետ խաղալու փորձ:

Ինձ նկատեցին Ստավրոպոլի «Դինամոյի» մարզիչներն ու հրավիրեցին փորձաշրջանի: Նախորդ տարվա ձմեռվանից սկսեցի մարզվել գլխավոր թիմի հետ և փորձ ձեռք բերելուց հետո 17 տարեկանում 3 տարվա պայմանագիր կնքեցի ակումբի հետ: 

Մեծահասակների ֆուտբոլում կարիերաս վատ չի ընթանում: Ուրախ եմ, որ ինձ տեղ է վստահվել թիմի մեկնարկային կազմում: Ընթացիկ մրցաշրջանում «Դինամոյի» կազմում ПФЛ-ում մասնակցել եմ 10 հանդիպման: Մարզիչները գոհ են իմ խաղից, սակայն ես գիտեմ, որ իմ ներկայիս խաղը հեռու է իմ հնարավորությունների առավելագույն սահմանից:

Հայաստանից ինձ հետ կապ չեն հաստատել, պատանեկան հավաքականներից հրավեր չեմ ստացել, սակայն նման հնարավորություն ստանալու դեպքում ես, միանշանակ, կհամաձայնեմ: Իմ պատմական հայրենիքի հավաքականում հանդես գալը մեծ պատիվ կլինի ինձ համար»,- նշել է Վիկտոր Ավետիքովը:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով



  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ