22:11  ,  25 մայիսի, 2020

«Բարսելոնան» բազմակի օգտագործման դիմակներ է վաճառում 18 եվրոյով

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» սկսել է բազմակի օգտագործման դիմակների վաճառք։ Կատալոնական ակումբի գույներով արտադրվել է դիզայնի երեք տարբերակով եւ երեք չափի դիմակ։ Գինը 18 եվրո է։ Նշվում է, որ դիմակը մինչեւ 40 անգամ լվանալու դեպքում էլ չի կորցնում պաշտպանիչ հատկությունը։

Հետագայում «Բարսելոնան» մտադիր է վաճառել նաեւ ավելի էժան դիմակներ։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Իսպանիայի առաջնությունը կվերսկսվի հունիսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում