20:21  ,  25 մայիսի, 2020

«Արարատն» ուժեղ էր «Ուրարտուից»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի վերջին խաղում Երեւանի «Արարատն» ընդունեց «Ուրարտուին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 54-րդ րոպեին խփեց կիսապաշտպան Դավիթ Խուրցիձեն։

Նախնական փուլի ավարտից հետո «Արարատը» 31 միավորով չորրորդ տեղում է եւ վեց ուժեղագույնների թվում պայքարը կշարունակի չեմպիոնական խմբում։

«Ուրարտուն» 23 միավորով 8-րդն է եւ կպայքարի տեղը Բարձրագույն խմբում պահպանելու համար։ 

Հայաստանի առաջնություն, 18-րդ տուր

«Արարատ» - «Ուրարտու»՝ 1։0

Դավիթ Խուրցիձե, 54

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում