19:44  ,  25 մայիսի, 2020

«Սպարտակի» նախագահ․ Թոքերս ախտահարված են, բայց բուժումը կշարունակեմ տանը

Մոսկվայի «Սպարտակի» նախագահ, «Լուկօյլ» նավթային ընկերության փոխնախագահ, 64-ամյա ռուսաստանցի միլիարդատեր (մոտ 6 միլիարդ դոլար) Լեոնիդ Ֆեդունը հիվանդանոցից տեղափոխվել է տուն։ Նա վարակվել էր կորոնավիրուսով։

«Դուրս եմ գրվել հիվանդանոցից, բայց դեռ կշարունակեմ բուժվել։ Թոքերս ախտահարված են։ Կարծում եմ՝ դեռ երկու շաբաթ բուժում կստանամ։ Կփորձեմ վերսկսել ակումբային աշխատանքս»,- Ֆեդունի խոսքը մեջբերում է tass.ru-ն։

Ավելի վաղ Ֆեդունը հայտնել էր, որ կորոնավիրուսով վարակվել են իր ընտանիքի բոլոր անդամները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում