19:10  ,  25 մայիսի, 2020

Ժոաու Ֆելիշը ծնկի վնասվածք է ստացել «Աթլետիկոյի» մարզման ժամանակ

Մադրիդի «Աթլետիկոյի» պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը ծնկի վնասվածք է ստացել արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի մարզման ժամանակ, հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։ 20-ամյա ֆուտբոլիստի վերականգնման ժամկետը դեռ հայտնի չէ։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ժոաու Ֆելիշը մասնակցել է 20 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Իսպանիայի առաջնությունը կվերսկսվի հունիսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում