17:47  ,  25 մայիսի, 2020

Ալեգրին առաջիկայում կվերադառնա մարզչական աշխատանքի

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մտադիր է առաջիկա ամռանը վերադառնալ մարզչական աշխատանքի, տեղեկացնում է Football Italia-ն:

Ալեգրիի ծառայություններով հետաքրքրված է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն, որի ղեկավարությունը դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի աշխատանքից:

Իտալացի մասնագետի հետ բանակցություններ վարում է նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ալեգրին «Յուվենտուսը» գլխավորել է 2014-2019 թվականներին: Իտալիայի չեմպիոնից հեռանալուց հետո 52-ամյա մասնագետը հայտարարեց, որ մտադիր է առնվազն 1 տարի հանգստանալ, այնուհետև կրկին վերադառնալ մարզչական աշխատանքի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս