15:45  ,  25 մայիսի, 2020

Մարիո Գյոտցեն հետաքրքրված է «Միլան» տեղափոխությամբ

Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն կարող է մարզական կարիերան շարունակել իտալական «Միլանում», տեղեկացնում է Football Italia-ն:

«Միլանը» բանակցում է 27-ամյա կիսապաշտպանի ներկայացուցիչների հետ և մոտ է անձնական պայմանագրի կետերի հարցում համաձայնության գալուն: Հանուն «Միլան» տեղափոխության՝ Գյոտցեն համաձայնվել է աշխատավարձի կրճատման:

27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև իտալական «Ռոման» ու «Լացիոն»։

Մարիո Գյոտցեն Դորտմունդի «Բորուսիայի» սան է, որի կազմում հադես է եկել 2008-2013-ին, այնուհետեւ երեք մրցաշրջան Մյունխենի «Բավարիայում» խաղալուց հետո վերադարձել է Դորտմունդ։ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Գյոտցեն մասնակցել է 14 հանդիպման, խփել 3 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում