13:15  ,  25 մայիսի, 2020

Շվայնշտայգեր. Հուսով եմ՝ Գյոտցեն կգտնի մի ակումբ, որտեղ կկարողանա խաղաժամանակ ստանալ

Մյունխենի «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերն աջակցել է Գերմանիայի ազգային հավաքականում իր նախկին խաղընկեր Մարիո Գյոտցեին, որն առաջիկա ամռանը կհեռանա Դորտմունդի «Բորուսիայից»:

«Բոլորս գիտենք՝ ինչպիսի տաղանդի տեր ֆուտբոլիստ էր Մարիոն տարիներ առաջ: Նրա ֆուտբոլը հիացնում էր ամբողջ Եվրոպային:

Հուսով եմ, որ նա կկարողանա գտնել մի ակումբ, որտեղ կստանա բավարար խաղաժամանակ»,- Շվայնշտայգերի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են իտալական «Ռոման» ու «Լացիոն»։

Մարիո Գյոտցեն Դորտմունդի «Բորուսիայի» սան է, որի կազմում հադես է եկել 2008-2013-ին, այնուհետեւ երեք մրցաշրջան Մյունխենի «Բավարիայում» խաղալուց հետո վերադարձել է Դորտմունդ։ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Գյոտցեն մասնակցել է 14 հանդիպման, խփել 3 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում