12:14  ,  25 մայիսի, 2020

«Ռեյսինգի» նախագահ. Լաուտարո Մարտինեսը շատ մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն

Արգենտինական «Ռեյսինգի» նախագահ Վիկտոր Բլանկոն հայտարարել է, որ Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը շատ մոտ է կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելուն:

«Ես երկար ժամանակ է, ինչ չեմ խոսել Լաուտարո Մարտինեսի հետ, սակայն զգում եմ, որ նա շատ մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն:

Մենք մասնաբաժին ունենք Լաուտարոյի տրանսֆերային իրավունքից, և «Ռեյսինգը» ևս նրա վաճառքից մեծ եկամուտ կստանա»,- Բլանկոյի խոսքը փոխանցում է Marca-ն:

«Բարսելոնան» արդեն համաձայնության է եկել Լաուտարո Մարտինեսի անձնական պայմանագրի կետերի հարցում: Իսպանիայի չեմպիոնն արգենտինացի հարձակվողի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր:

Հիշեցնենք, որ Լաուտարո Մարտինեսը «Ռեյսինգում» հանդես է եկել 2014-2018 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում