11:51  ,  25 մայիսի, 2020

«Ինտերը» պատրաստ է համաձայնության գալ ՊՍԺ-ի հետ

Միլանի «Ինտերի» ղեկավարությունը պատրաստ է համաձայնության գալ Փարիզի ՊՍԺ-ի հետ թիմի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի տրանսֆերային իրավունքի վաճառքի հարցում, տեղեկացնում է Sky Italia-ն:

«Ինտերը» պատրաստ է իջեցնել Իկարդիի տրանսֆերային արժեքը և վաճառել նրան 55-60 միլիոն եվրոյի դիմաց: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն պատրաստ է արգենտինացի ֆուտբոլիստի դիմաց վճարել 50 միլիոն եվրո և ևս 10 միլիոն եվրո բոնուսների տեսքով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իկարդին չի ցանկանում շարունակել մրցելույթները ՊՍԺ-ում և ցանկանում է վերադառնալ Իտալիայի առաջնություն: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»:

27-ամյա Իկարդին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 31 հանդիպման, խփել 20 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում