01:11  ,  25 մայիսի, 2020

Զիդանը խախտել է կարանտինի կանոնները

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խախտել է կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով Իսպանիայում հայտարարված կարանտինի կանոնները, հաղորդում է Sport.es-ը։

Զիդանին նկատել են Մադրիդի արվարձանում գտնվող իր երկրորդ առանձնատանը։ Կարանտինի կանոններով, քաղաքացիներին արգելված է հատել քաղաքների վարչական սահմանները։ Բացառություն են արվում միայն հատուկ կարեւոր անձնական պատճառների դեպքում։

Եթե պարզվի, որ Զիդանն առանց որեւէ լուրջ պատճառի է լքել Մադրիդը, ստիպված կլինի վճարել 1500 եվրո տուգանք։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English