19:19  ,  24 մայիսի, 2020

Տիմո Վերների հեթ-տրիկը նպաստեց «ՌԲ Լայպցիգի» հաղթանակին՝ 5։0

Գերմանիայի առաջնության 27-րդ տուրում «ՌԲ Լայպցիգը» հյուրընկալվեց «Մայնցին»։ Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմն առավելության հասավ 5։0 հաշվով։

Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Տիմո Վերները։

«ՌԲ Լայպցիգը» 54 միավորով բարձրացավ երրորդ տեղ եւ 3 միավոր է հետ երկրորդ տեղում  ընթացող Դորտմունդի «Բորուսիայից»։ «Մայնցը» 15-րդն է՝ 27 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 27-րդ տուր

«Մայնց» - «ՌԲ Լայպցիգ»՝ 0։5 (տեսանյութ)

Տիմո Վերներ, 11, 48, 75, Յուսուֆ Պոուլսեն, 23, Մարսել Զաբիտցեր, 36

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում