20:28  ,  24 մայիսի, 2020

ՊՍԺ-ն ու «Բավարիան» ցանկանում են գնել Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստին

Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ն եւ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված են Դոնեցկի «Շախտյորի» 21-ամյա բրազիլացի պաշտպան Դոդոյի ծառայություններով։

«Բավարիան» արդեն 20 միլիոն եվրոյի առաջարկ է արել ուկրաինական ակումբին, հաղորդում է Le10sport-ը։ ՊՍԺ-ն փոխարինող է փնտրում պաշտպան Թոմաս Մենյեին եւ Դոդոյին համարում է արժանի փոխարինող նրա տեղը։

«Շախտյորը» Դոդոյի տրանսֆերից ակնկալում է 30 միլիոն եվրո։ Նա 2018թ․ հունվարին է բրազիլական «Կորիտիբայից» տեղափոխվել «Շախտյոր»՝ կնքելով պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիսի 30-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Դոդոն «Շախտյորի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում