16:31  ,  24 մայիսի, 2020

Մայքլ Ջորդանի խաղային համազգեստը աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով (ֆոտո)

Լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ, «Չիկագո Բուլզի» նախկին խաղացող Մայքլ Ջորդանի խաղային համազգեստը Goldin Auctions աճուրդում վաճառվել է 288 հազար դոլարով։

Այդ խաղաշապիկով Ջորդանը «Չիկագո Բուլզում» խաղացել է 1996-1997 թվականների մրցաշրջանում։ Ջորդանի օգտագործած համազգեստի համար այս գինը ռեկորդային է։

Ավելի վաղ 560 հազար դոլարով վաճառվել էր Ջորդանի Air Jordan 1 խաղակոշիկի զույգը, որով նա հանդես է եկել 1985 թվականին՝ Բասկետբոլի ազգային ասոցիացիայում անցկացրած առաջին մրցաշրջանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English