15:27  ,  24 մայիսի, 2020

Ֆրանսիայում 17-ամյա ֆուտբոլիստը 12 տարով հեռացվել է ֆուտբոլից

Ֆրանսիայի Ռեգիոնալ ֆուտբոլային լիգան խիստ պատիժ է կիրառել «Վայնթ» թիմի 17-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ, որն անցած տարվա փետրվարին հարձակվել էր հանդիպման մրցավարի վրա։

Մեկ  տարի տեւած կարգապահական հետաքննությունից եւ քննարկումներից հետո որոշվել է ֆուտբոլիստին հեռացնել ֆուտբոլից 12 տարով, հաղորդում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով ֆուտբոլային մրցաշրջանը մնացել է անավարտ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում