00:47  ,  24 մայիսի, 2020

«Բավարիայի» գլխավոր մարզիչ․ Ցանկանում ենք Դորտմունդում գոլ բաց չթողնել

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է 5։2 հաշվով հաղթանակը Բունդեսլիգայի առաջնության 27-րդ տուրի խաղում Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ։

«Շատ գոհ եմ առաջին խաղակեսից։ Ցանկանում եմ առանձնացնել Թոմաս Մյուլերին, որը գերազանց օգտագործեց ազատ գոտիները։ Մենք ցանկանում էինք գերիշխել մրցակցի նկատմամբ, եւ մեզ հաջողվեց անել դա։

Հնարավոր է՝ 3։0 հաշվից հետո կորցրինք զգոնությունը։ Ստանդարտ դիրքերի ժամանակ այնքան էլ լավ տեսք չունեինք։  Ցանկանում ենք Դորտմունդում գոլ բաց չթողնել»,- Ֆլիկի խոսքը մեջբերում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։

Գերմանիայի առաջնության հաջորդ տուրում «Բավարիան» մայիսի 26-ին կհյուրընկալվի Դորտմունդի «Բորուսիային», որը երկրորդ տեղում է եւ չեմպիոններից հետ է 4 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում