00:26  ,  24 մայիսի, 2020

Միլանի «Ինտերը» 3 տարվա պայմանագիր է առաջարկել Կավանիին

Միլանի «Ինտերը» երեք տարվա պայմանագիր է առաջարկել 33-ամյա ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիին, որն ամռանը կհեռանա Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից։ Իտալական ակումբը պատրաստ է Կավանիին վճարել տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ։ «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Կավանիի տաղանդի երկրպագու է, գրում է L’Equipe-ը։

Ֆրանսիայում ավարտված մրցաշրջանում Կավանին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Էդինսոն Կավանիի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Մադրիդի «Աթլետիկոն», անգլիական «Նյուքասլը» եւ ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում