23:53  ,  23 մայիսի, 2020

Լեւանդովսկին «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում հավասարվեց Իմոբիլեին

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին Բունդեսլիգայի 27-րդ տուրի խաղում Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» (5։2) խփած գոլի շնորհիվ Եվրոպայի լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի համար պայքարում հավասարվեց Հռոմի «Լացիոյի» իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեին։

Երկուսն էլ խփել են 27 գոլ։ Լեւանդովսկին այդ ցուցանիշին հասել է 25 խաղում, Իմոբիլեն՝ 26 խաղում։

Լեւանդովսկին այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում արդեն խփել է 41 գոլ եւ 5-րդ մրցաշրջանում անընդմեջ անցնում է 40 գոլի սահմանագիծը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում