23:27  ,  23 մայիսի, 2020

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել Կայ Հավերցին

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել Լեւերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցին, հաղորդում է The Sun-ը։

Մանչեսթերյան ակումբի սկաուտները հետեւում են 20-ամյա ֆուտբոլիստի խաղին։ Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» ու «Լիվերպուլը» նույնպես հետեւում են Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի մրցելույթներին։

Հավերցի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Մյունխենի «Բավարիան» ու Մադրիդի «Ռեալը»։

Հավերցի պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։ Transfermarkt-ը նրա տրանսֆերը գնահատում է 81 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում