22:09  ,  23 մայիսի, 2020

ԱՄՆ-ն թույլատրել է օտարերկրացի պրոֆեսիոնալ մարզիկների մուտքը երկիր

ԱՄՆ-ի Ներքին անվտանգության նախարարությունը հայտնել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով մուտքի արգելքը բացառության կարգով հանվում է բեյսբոլի, բասկետբոլի, գոլֆի, հոկեյի եւ թենիսի օտարերկրացի պրոֆեսիոնալ մարզիկների, նրանց ընտանիքների եւ սպասարկող անձնակազմի համար, հաղորդում է ESPN-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարզական ղեկավարներին կոչ է արել վերսկսել մրցումները նշված մարզաձեւերում։

Բասկետբոլի, հոկեյի, բեյսբոլի, ամերիկյան ֆուտբոլի կանոնավոր առաջնություններն ու թենիսի եւ գոլֆի մրցաշարերի վերսկսումը սպասվում է հունիսին։ Կա հավանականություն, որ առանց հանդիսականների կանցկացվի նաեւ թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունը, որը նախատեսված է օգոստոսի 24-ից սեպտեմբերի 13-ը Նյու Յորքում։ Այս մրցաշարի չեղարկման կամ հետաձգման մասին հայտարարություն չի եղել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում