21:25  ,  23 մայիսի, 2020

Արոնյանն ու Նակամուրան կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկեն «արմագեդոնում»

Արագ շախմատի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի կիսաեզրափակի ուղեգիրը հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը եւ ամերիկացի Հիկարու Նակամուրան կվիճարկեն «արմագեդոն» բլից պարտիայում։

Քառորդ եզրափակիչի հիմնական չորս պարտիաներից հետո հաշիվը հավասար է՝ 2։2։ Առաջին պարտիայում հաղթելուց հետո Արոնյանը հաջորդ երկու պարտիաներն ավարտեց ոչ ոքի, իսկ չորրորդ պարտիայում սեւերով պարտություն կրեց։

Մյուս զույգերում կիսաեզրափակիչի ուղեգրերը վիճարկում են աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու ամերիկացի Ուեսլի Սոն, ռուսաստանցիներ Դանիիլ Դուբովն ու Սերգեյ Կարյակինը։

Չինացի Յանջի Յուն «արմագեդոն» բլից պարտիայում հաղթեց իր հայրենակից Դին Լիրենին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Առաջին չորս պարտիաներում գրանցվել էր ոչ ոքի։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս