20:11  +04,  23 մայիսի, 2020

Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց Նակամուրայի հետ

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը արագ խաղի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչում մրցում է ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։

Առաջին պարտիայում սպիտակներով հաղթանակ տանելուց հետո Լեւոն Արոնյանը երկրորդ պարտիայում խաղաց սեւ ֆիգուրներով։ Գրանցվեց ոչ ոքի։

Գրոսմայստերները մայիսի 23-ին կանցկացնեն եւս երկու պարտիա։ Հավասար հաշվի դեպքում, կնշանակվի կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիա։

Մյուս զույգերում կիսաեզրափակիչի ուղեգրերը վիճարկում են աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու ամերիկացի Ուեսլի Սոն, չինացիներ Յանջի Յուն ու Դին Լիրենը, ռուսաստանցիներ Դանիիլ Դուբովն ու Սերգեյ Կարյակինը։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ