19:24  ,  23 մայիսի, 2020

Դորտմունդի «Բորուսիայի» վստահ հաղթանակը, օրվա արդյունքներ (ֆոտո)

Գերմանիայի առաջնության 27-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվեց «Վոլֆսբուրգին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։ «Բորուսիան» 57 միավորով երկրորդ տեղում է եւ 1 միավոր հետ է մեկ հանդիպում քիչ անցկացրած չեմպիոն Մյունխենի «Բավարիայից»։

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» տանը մրցեց Լեւերկուզենի «Բայերի» հետ եւ պարտություն կրեց 1։3 հաշվով։

Դաշտի տերերը ստադիոնի տրիբունաների աթոռներին տեղադրել էին 13 հազար երկրպագուների ստվարաթղթե լուսանկարներ։

«Բայերը» 53 միավորով բարձրացավ երրորդ տեղ՝ 1 միավոր առաջ անցնելով Մյոնխենգլադբախի թիմից։

«Հոֆենհայմը» հյուր գնաց «Պադերբորնին» եւ բավարարվեց 1 միավորով։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։ «Հոֆենհայմի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը շարունակում է վերականգնվել վնասվածքից հետո եւ դարձյալ հայտավորված չէր խաղին։ «Հոֆենհայմը» 36 միավորով 9-րդ տեղում է։

Կորոնավիրուսիա պանդեմիայի հետեւանքով բոլոր հանդիպումներն այս մրցաշրջանում կանցկացվեն առանց հանդիսականների։

Գերմանիայի առաջնություն, 27-րդ տուր

«Վոլֆսբուրգ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 0։2 (տեսանյութ)

Ռաֆայել Գերեյրու, 32, Աշրաֆ Հակիմի, 78

Հեռացում՝ Ֆելիքս Կլաուս («Վոլֆսբուրգ»), 82

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Բայեր»՝ 1։3 (տեսանյութ)

Մարկու Տյուրամ, 52 - Կայ Հավերց, 7, 58, 11մ, Սվեն Բենդեր, 81

«Ֆրայբուրգ» - «Վերդեր»՝ 0։1

Լեոնարդո Բիտենկորտ, 19

Հեռացում՝ Ֆիլիպ Բարգֆրեդե («Վերդեր»), 88, երկրորդ դեղին քարտ

«Պադերբորն» - «Հոֆենհայմ»՝ 1։1

Դենիս Սրբենի, 9 – ՌոբերտՍկով, 4

«Բավարիա» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 20։30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում