11:11  +04,  24 մայիսի, 2020

«Բացահայտելով տաղանդների»․ Հայ կիսապաշտպանը Ռուսաստանից (ֆոտո)

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող պատանի հայ ֆուտբոլիստների, որոնք ցանկանում են ապագայում ներկայացնել Հայաստանի ազգային հավաքականը։

Սարանսկի «Մորդովիայի» երկրորդ թիմում հանդես է գալիս 17-ամյա կիսապաշտպան Գրիշա Մելիքյանը։

«Ծնվել եմ 2003թ․ ապրիլի 18-ին։ Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել «Մորդովիայի» ակադեմիայում, որտեղ անցկացրել եմ մի քանի տարի։ Հետո ինձ հրավիրեցին «Կրասնոդարի» ակադեմիա։ Այնտեղ խաղացի մեկ մրցաշրջան։

«Կրասնոդարից» վերադարձա «Մորդովիա» եւ համալրեցի երկրորդ թիմի կազմը։ Ընթացիկ մրցաշրջանում մասնակցել եմ 24 հանդիպման, խփել եմ 14 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հաճախ եմ մարզվում «Մորդովիայի» գլխավոր թիմի հետ, որը հանդես է գալիս առաջին դիվիզիոնում (Ֆուտբոլի ազգային լիգա)։ Մարզիչներիս խոսքով՝ իմ ուժեղ կողմերն են արագությունը, տեխնիկան, մրցակցին շրջանցելը։

Անհամբեր սպասում եմ հրավերի Հայաստանի պատանեկան հավաքականից։ Առայժմ ամեն ինչ խոսակցությունների մակարդակում է։ Դա է իմ նպատակը, որի իրագործումը պատիվ կլինի իմ ընտանիքի եւ ինձ համար»,- նշեց Գրիշա Մելիքյանը։

Սամվել Սուքիասյան

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով



  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ