18:46  ,  23 մայիսի, 2020

«Բարսելոնայի» նախագահը ներկա է եղել թիմի մարզմանը, զրուցել ֆուտբոլիստների հետ (ֆոտո)

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն այցելել է թիմի մարզումը, զրուցել գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենի շտաբի անդամների եւ ֆուտբոլիստների հետ։

Մարտի 13-ից հետո առաջին անգամ է Բարտոմեուն այցելել մարզաբազա, որը փակ էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։

Կատալոնական թիմը մարզումները վերսկսել է մայիսի 18-ին։

Իսպանիայի առաջնության վերսկսումը սպասվում է հունիսի 8-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում