17:35  ,  23 մայիսի, 2020

Կապարոսն Իսպանիայից հետեւում է «Շիրակ» - «Լոռի» խաղին (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը Սեւիլիայից հետեւում է կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Հայաստանի առաջնության վերսկսումից հետո առաջին հանդիպման ուղիղ հեռարձակմանը։

Լուսանկարը հրապարակել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։

Բարձրագույն խմբի 18-րդ տուրի խաղում Գյումրիի «Շիրակն» ընդունել է Վանաձարի «Լոռիին»։ Առաջին խաղակեսից հետո «Լոռին» հաղթում է 1։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով