16:44  ,  23 մայիսի, 2020

Իսպանիայի կառավարությունը թույլատրել է հունիսի 8-ից վերսկսել ֆուտբոլային մրցաշրջանը

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունները կվերսկսվեն հունիսի 8-ից: Այս մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը:

«Եկել է ժամանակը վերադառնալու մեր բնականոն կյանքին: Դրա համար անհրաժեշտ պայմաններից մեկը երկրում ֆուտբոլային առաջնությունների վերսկսումն է, ինչը հնարավոր կլինի հունիսի 8-ից»,- Իսպանիայի վարչապետի խոսքը փոխանցում է Marca-ն:

Իսպանական թիմերը մայիսի սկզբից անհատական ծրագրերով մարզումներ էին անցկացնում մարզաբազաներում: Մայիսի 18-ից թիմերը վերսկսել էին մարզումներն ընդհանուր խմբով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English